Հայերեն   English   Русский  

​Երկրաշարժից հետո Շիրակի մարզպետը խորհրդակցություն է հրավիրել


  
դիտումներ: 239

Սեպտեմբերի 10-ի երեկոյան Շիրակի մարզում գրանցված երկրաշարժի ուժեղ ցնցումների հետևանքով տևական ժամանակ ընդհատվել էր

նաև բջջային կապը: Հատկապես հյուսիսային սահմանագոտուն մոտ բնակավայրերում, մարդիկ խուճապի են մատնվել, թեև փրկարար ծառայությունը որևէ ահազանգ չի ստացել, այնուամենայնիվ լարվածություն կա մարդկանց մոտ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չունենք, բայց քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել մեզ հետ։
Մարզպետը նաև հայտնում է մարզային փրկարարական ծառայության և ոստիկանության պատասխանատուների հետ խորհրդակցություն անցկացնելու մասին, այն դեռ ընթացքի մեջ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: