Հայերեն   English   Русский  

Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում, խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում․ Փաշինյան


Նիկոլ Փաշինյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 409

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստանին նվիրված բանաստեղծություն է հրապարակել.

Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում,

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,

Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,

Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,

Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,

Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,

Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,

Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,

Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,

Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,

Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,

Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,

Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,

Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:

Հայաստանը Բագարան է, Արտաշատ, Էրեբունի...

Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի:






Մեկնաբանություններ - 1

agob.k     11.09.2019 ahavasik mi anj anmen robe mdajum a miyayn ir stamoksi masin ur horovaji hod arne ink hon a yte mi or anoti mna ays nikol hoz bidi annan ude
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: