Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. օրակարգում 57 հարց կա


  
դիտումներ: 223

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, շարունակում նախօրեին մեկնարկած երրորդ նստաշրջանի աշխատանքը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց:

Այսօրվա նիստն սկսվեց նախօրդ օրը քննարկված օրինագծերի քվեարությամբ:

Օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը, ինչպես նաեւ այլ նախագծեր։

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է: Նշենք, որ նախօրեին պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:






Մեկնաբանություններ - 1

agob.k     11.09.2019 ovker yn ipr badkamavorner ? anchucht nikolin nman zanbiner pogojayin hamajikner anparoyaqa sriqaner u voj mi martkayin skajum junejog anasunner artyok A.G.a voj te azkayin zukaran
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: