Հայերեն   English   Русский  

Երբ խեղկատակությունը և ճղճիմությունը միախառնվում են. Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է իր կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու լուրերին


  
դիտումներ: 59

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այն լուրերին, որ Ոստիկանության 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում իր կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով:

Նա գրել է.

«Երբ խեղկատակությունը և ճղճիմությունը միախառնվում են, մարդիկ անգամ այսպիսի ծիծաղելի քայլերի են դիմում: Ոստիկանությանը լուրջ դեմքով «օպերատիվ տեղեկություններ» են փոխանցել, որ աշխատակիցներից մեկը (օրինակ, մինչև ուշ գիշեր աշխատող լաբորանտը) 100 հազար դրամի չափով պարգևատրում է ստացել, բայց դա իրենց կարծիքով խախտում է, մյուսը արձակուրդ է գնացել, բայց դա կրկին իրենց կարծիքով արգելվում էր, և այս մակարդակի 4-5 դեպք: Պատկերացնո՞ւմ եք մանրության աստիճանը: Հետո այս ամենը խուճապահար հանձնել են մամուլին, միայն թե այս փուլում բացասական լուրեր շրջանառվեն, քանի դեռ չի բացահայտվել թեմայի ամբողջ ցնորքը: Սա է իրենց բացահայտած «ֆինանսական խախտումները». երիցս ապացուցում են հանրությանը, թե ինչ աստիճանի արդար ենք աշխատել:

Հարգելի գործընկերներ, դուք հանճարեղ բացահայտումներ եք արել, շարունակե՚ք նույն ոճով բացահայտել ձեր մակարդակը և իրական դեմքը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: