Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել


  
դիտումներ: 57

Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել, որի շրջանակներում փոխարինվել են 13 գերատեսչությունների ղեկավարներ, որոնց թվում` պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգայի հայտարարությանը:

Էկոնոմիկայի վերականգնման նախկին նախարար Տոսիմիցու Մոթեգին դարձել է Ճապոնիայի նոր արտաքին գործերի նախարար, իսկ Տարո Կոնոն, որը զբաղեցնում էր արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը, նշանակվել է պաշտպանության նախարարության ղեկավար:

Կառավարության կազմը թարմացնելուց հետո միայն երկու քաղաքական գործիչ են պահպանել պաշտոնը Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մասնակի թարմացրել էր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: