Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն այլևս ավտոմատ կերպով չի պաշտպանի Եվրոպային. Մերկել


  
դիտումներ: 186

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս ավտոմատ կերպով չի պաշտպանի Եվրոպային և վերջինս պետք է փորձի ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եվրոպան արժեքներով կապված է ԱՄՆ-ի հետ: Բայց այլևս ավտոմատիզմ չկա, որ նրանք կխաղան Եվրոպայի պաշտպանի դերը», - հայտարարել է Մերկելը Բունդեսթագում 2020թ. դաշնային բյուջեի շուրջ բանավեճի ժամանակ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերը, բացառությամբ Միացյալ Նահանգների, 2019 թվականին աճել են 3,9% -ով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: