Հայերեն   English   Русский  

Կարելի է նախաձեռնել վստահության հանրաքվե և ըստ այդմ անել հաջորդ քայլերը. Հովիկ Աղազրյան


  
դիտումներ: 117

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին ասաց, որ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել վստահության հանրաքվե և ըստ այդմ անել հաջորդ քայլերը:

«Եվ եթե լինի արդյունք, ու հանրության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը հանդես կգա այն տեսակետներով, որոնք ունեցել է: Եվ կհայտնվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք։ Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»,- ընդգծեց պատգամավորը:

Աղազրյանը վստահ է, որ եթե նման հանրաքվե լինի, հասարակությունը վստահության քվե կտա իշխանություններին. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ իշխանության նկատմամբ վստահության աստիճանը դեռևս բավականին բարձր է։ Ժողովուրդը կարող է անվստահությամբ լցվել իմ նկատմամբ, որևէ մարզպետի, որևէ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր։ Հետեւաբար, ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Բայց դա քաղաքակիրթ լուծումն է, որ բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունի, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի բարձր աստիճան»,- ընդգծեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: