Հայերեն   English   Русский  

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը պարզաբաում է


  
դիտումներ: 87

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը պարզաբաում է տարածել լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության վերաբերյալ:

Դրանում ասվում է.

«Անդրադառնալով մամուլում վերջին օրերին տեղ գտած այն պնդումներին, թե «գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկվել՝ առաջարկելով բանվորի գործ» հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը:

  1. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ կենտրոնն ունեցել է մոտ 30 մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ, ինչը հսկայական բեռ է հանդիսանում բնականոն աշխատանքի և զարգացման համար։ Ելնելով վերոգրյալից՝ ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված մի շարք գործընթացներ են նախաձեռնվել, որոնց արդյունքում գրեթե կրկնակի աճել են դրամարկղի մուտքերը և էականորեն նվազել կազմակերպության ծախսերը (օրինակ՝ 6 անգամ նվազել է վառելիքի ծախսը)։ Կազմակերպության շահերից ելնելով ստիպված ենք եղել իրականացնել նաև հաստիքացուցակի օպտիմալացում, ինչի շնորհիվ կազմակերպությունը տարեկան կտնտեսի մոտ 12 մլն ՀՀ դրամ և հնարավորություն կունենա խուսափել սնանկացումից և կգնա կայուն զարգացման ուղղով:
  2. Հատուկ ուզում եմ շեշտել, որ որևէ աշխատակցի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել և իմ որոշումներում երբեք չեմ ցուցաբերել անձնավորված մոտեցում: Բացառապես իրականացրել եմ իմ կանոնադրական պարտավորությունները։ Հարկ եմ համարում նշել, որ մամուլից եմ տեղեկացել այն մասին, որ Դ․ Գրիգորյանը ծանուցումից վրդովվել է։ Ծանուցման բովանդակությունը ամբողջությամբ կազմվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

Նախապես ենթադրելով, որ բանվորի կամ տեխնիկի աշխատանք առաջարկելը կարող է տարօրինակ թվալ լաբորատոր մասնագետին, ծանուցման տեքստը ընթերցելիս մի քանի ականատեսների ներկայությամբ նրան պարզաբանել եմ, որ նրա մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չլինելու պատճառով և ելնելով օրենքի պահանջից նրան եմ առաջարկում իր առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, որից ըստ օրենքի աշխատակիցը իրավունք ունի հրաժարվել։

  1. Կազմակերպությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ առաջարկում եմ կարծիքներ լսել նաև մեր հարյուրից ավել աշխատակիցներից (այդ թվում լաբորատորիայի) և ստորաբաժանման ղեկավարներից։
  2. Դ․ Գրիգորյանի կողմից բարձրաձայնվող և ենթադրաբար իմ կողմից իրականացված ապօրինությունների և հանցագործությունների վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու որոշումը հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է։ Ցանկանում եմ նաև ընդգծել,որ իմ բոլորգործողությունները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ»։




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: