Հայերեն   English   Русский  

ՀՀ-ում դատապարտվել և պատիժ է կրում 144 օտարերկրացի. արդարադատության նախարարություն


  
դիտումներ: 65

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովի նիստում «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում դատապարտվել և պատիժ է կրում 144 օտարերկրացի։

Նա նշեց, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, նույնպես այն դիրքորոշման կողմնակիցներ են, որ ցանկացած երկիր պետք է հնարավորություն ունենա վտարելու օտարերկրյա քաղաքացիներին անմիջապես այն բանից հետո, երբ կատարած հանցագործության՝ նրա համար սահմանված պատժաժամկետն ավարտվել է։

Դա, ըստ փոխնախարարի, արվում է երկրի տարածքում բացառապես հանցագործությունների կանխարգելման եւ դրանց կրկնակի կատարումը թույլ չտալու նպատակներով։

«Այս փոփոխությունների վերջնանպատակը ազգային անվտանգության ապահովումն է և հետագայում տարբեր հանցագործությունները չթույլատրելը»,- ասաց Գրիգորյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: