Հայերեն   English   Русский  

Ճոպանուղուց օգտվելիս զույգը վնասվածքներ է ստացել


  
դիտումներ: 120

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» եւ «կոնքոսկրի եւ բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ եւ 21-ամյա կին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: