Հայերեն   English   Русский  

Գյումրիում ռուս զինծառայող է մահացել


  
դիտումներ: 124

Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող է մահացել։

Shamshyan.com կայքը հայտնում է, որ նրան գտել են բնակարաններից մեկում, և նրա մարմնի վրա քերծվածքներ են եղել։ Կայքը նշել է նաև զինվորի անունը` Ալեքսանդր Բաբուշկին։

Հավաստի աղբյուրները Sputnik Արմենիային տեղեկացրին, որ զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է ծառայակցի ներկայությամբ, ավելի ուշ նա մահացել է շտապօգնության մեքենայում։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ զինծառայողը հանկարծամահ է եղել հիվանդության հետևանքով։ Ներկա պահին հանգամանքները պարզվում են։ Ռազմակայանի հրամանատարությունը վերահսկում է իրավիճակը, և ոչ մի քրեական ենթատեքստ չի դիտարկվում։

Նախապատրաստվում են նյութեր։ Կատարվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, անցկացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ, դեպքը վարում է Շիրակի մարզի քննչական վարչությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: