Հայերեն   English   Русский  

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցում է՝ Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար. ԱԳՆ


  
դիտումներ: 173

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը տեղեկացրեց, որ Հայաստանը շարունակում է ամենօրյա միջոցառումներ անցկացնել՝ կապված Ադրբեջանում գտնվող իր քաղաքացի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու հետ:

Նրա խոսքով՝ այս հարցով բանակցային գործընթացը շարունակվում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որի պատվիրակությունները գործում են Երևանում և Բաքվում:

«Աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են: Ամեն ինչ ձեռնարկվում է նրան արագ հայրենիք վերադարձնելու համար»,- շեշտեց Ապիտոնյանը:

Հիշեցնենք, որ զինծառայող Արայիկ Ղազարյանը չպարզված հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: