Հայերեն   English   Русский  

Ռոուհանին հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 267

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության նիստի շրջանակներում հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտության դեպքում հետագայում ևս կկրճատի իր միջուկային գործարքի պարտավորությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Անհրաժեշտության դեպքում հետագայում մենք այլ քայլեր կձեռնարկենք միջուկային պարտավորությունները նվազեցնելու համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռուհանիի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը որոշում է կայացրել հարստացված և օգտագործված ուրանից նյութ հավաքել: Նման քայլը ձեռնարկվել է միջուկային գործարքի մի շարք պարտավորությունների կատարման մերժման հետ կապված:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ սահմանափակել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը միջուկային օբյեկտներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: