Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Արմավիրի մարզում․ ЗИЛ-ը բախվել է բետոնե պարսպին, կա զոհ, վիրավորները հայր ու որդի են


  
դիտումներ: 197

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։

Վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ Մ-ն մահացել է, իսկ ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 31-ամյա Դանիել Ս-ն և 17-ամյա Դավիթ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարը եղել է այն բանից հետո, երբ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա հավանաբար վարելու ժամանակ սրտի կաթված է ստացել։

Վիրավորներից Դանիել Ս-ն ծառայում է Ոստիկանության Զորքերի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուս վիրավոր Դավիթ Ս-ն նրա որդին է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: