Հայերեն   English   Русский  

Անձրևին 3 կմ քայլել է, հյուծվել ու ընկել մասրենու մոտ. մանրամասներ 15–ամյա աղջկա մահվան դեպքից


  
դիտումներ: 219

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում անհետ կորած և երեք օր անց հարակից Կախակն գյուղի տարածքի սարալանջին մահացած հայտնաբերված 15-ամյա Արեգայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնեցին քննչական կոմիտեից։

Ըստ նախնական վարկածի՝ աղջկա մահը վրա է հասել հյուծվելու և ցրտի հետևանքով։

15–ամյա Արեգան, ով տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ, կորել էր սեպտեմբերի 6–ի երեկոյան։ Ըստ մոր պատմածի՝ երեխան անհետացել է հանդից անասունները բերելուց հետո՝ րոպեների ընթացքում. մայրը դստերը հորդորել է սպասել դրսում, մինչև անասուններին գոմ տանի, իսկ երբ դուրս է եկել, երեխան տարածքում չի եղել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Սեպտեմբերի 10–ին հայտնաբերվել է երեխայի դին՝ Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն. երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: