Հայերեն   English   Русский  

Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՔԾ-ին տված ցուցմունքը


  
դիտումներ: 308

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրապարակվել է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը:

Նախ նշեմ, որ թիվ 62202608 քրեական գործի վերաբերյալ ընդհանրապես նախնական քննության տվյալների գաղտնիությունը օրենսգրքով սահմանված կարգով չեն պահպանվում (գեներալ-մայոր Ս. Կարապետյանի, գեներալ-մայոր Կ. Վարդանյանի ցուցմունքները), այդ թվում նաեւ իմ մասով ներկայացված ծանուցագրի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ստորեւ ներկայացնում եմ ծանուցագրի ստացականի պատճենները, իմ համապատասխան ցուցմունքը եւ տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը:

Ապագայում ես մանրամասն կանդրադառնամ այդ բոլոր հարցերի մեկնաբանություններին»,– գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: