Հայերեն   English   Русский  

Արոնյանն ու Մովսեսյանը` աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում


  
դիտումներ: 147

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:


Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվելուց հետո ոչ-ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ ոչ-ոքի է խաղացել երկրորդ պարտիայում, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:
Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: