Հայերեն   English   Русский  

Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 35-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի (ուղիղ)


  
դիտումներ: 538

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կառավարությունը հերթական նիստն է գումարել։

Օրակարգում 51 հարց կա, որից 36-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Գործադիրը մասնավորապես քննարկելու է՝ -Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը,

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՐԻՆԱ ԿՈՉՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշման նախագիծը,

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՆԻՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշման նախագիծը,

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշման նախագիծը,

-Ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում մարդկային ռեսուրսների գծով առկա կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը, -Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը,

-Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը,

-«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: