Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Գերագույն դատարանը հավանության է արժանացրել ներգաղթյալների մուտքը սահմանափակելու Թրամփի որոշմանը


  
դիտումներ: 229

Միացյալ Նահանգների գերագույն դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է սահմանափակել օտարերկրացիներին ապաստանի տրամադրումը: Գրում է Russuian.rt.com-ը:

«Հայտարարությունն արժանացել է դատարանի հավանությանը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է դատարանի որոշումը:

Նշվում է, որ ավելի վաղ Թրամփի վարչակազմը որոշում էր կայացրել, որի համաձայն ԱՄՆ իշխանությունները մտադիր են Մեքսիկայի հետ երկրի հարավային սահմանին մերժել ապաստանի տրամադրման իրավունքն այն ներգաղթյալներին, որոնք մինչև այդ հատել են մեկ այլ պետության տարածք:

Նշվում է նաև, որ յոթ դատավոր հանդես է եկել որոշման օգտին, երկուսը` դեմ:

Հուլիսի 17-ին Պենտագոնը թույլ տվեց լրացուցիչ զինվորական կոնտինգենտ ուղարկել Մեքսիկայի հետ սահմանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: