Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է դերասան Ջեֆ Ֆենհոլթը


  
դիտումներ: 955

68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեֆ Ֆենհոլթը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Deadline պորտալը` հղում անելով դերասանի որդուն՝ Տրիստան Ֆենհոլթին:

Պարբերականի տվյալներով` ներկայումս արտիստի մահվան ճշգրիտ պատճառն անհայտ է, սակայն, առկա տեղեկությունների համաձայն, նա վերջերս ծանր հիվանդ է եղել:

Նշվում է, որ դերասանին առավել հայտնիություն բերել է «Հիսուս Քրիստոսը` սուպերաստղ» բրոդվեյան մյուզիքլում գլխավոր դերակատարումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասան Միշել Օմոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: