Հայերեն   English   Русский  

Նեթանյահուն` Ռուսաստանի համար Իրանի վտանգի մասին


  
դիտումներ: 66

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումներն իր կարծիքով, միշտ չէ, որ համընկնում են: Գրում է Russian.rt.com-ը:

«Այո, կան որոշակի բաներ, որոնց շուրջ այդ դիրքորոշումները նման են, բայց ես չէի ասի ամբողջովին», - ընդգծել է Նեթանյահուն РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:

Նա կարծում է, որ Ռուսաստանի ապագայի համար ամենամեծ վտանգն Իրանից բխող արմատական իսլամն է: Նեթանյահուի խոսքերով` Իրանը «ձգտում է միջուկային զենքի տիրապետել` փորձելով նվաճել Մերձավոր Արևելքը»:

«Ի վերջո, նա իր գաղափարախոսությունն ու զենքը կուղղի ոչ միայն Իսրայելի ու Արևմուտքի վրա, այլ նաև Ռուսաստանի, որովհետև նա դեմ է մեր ընդհանուր մշակույթին և ցանկանում է իշխել աշխարհին», - ասել է Նեթանյահուն:

Պուտինի և Նեթանյահուի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 12-ին Սոչիում:

Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը և ռազմական համակարգման ամրապնդումը:

Սեպտեմբերի 2-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: