Հայերեն   English   Русский  

Կառավարությունում սկսել են տեսակավորել աղբը


  
դիտումներ: 88

2018թ․-ին մեկնարկած «Recycle it!» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Կոկա Կոլա հիմնադրամի կողմից, ՀՀ Կառավարությունը` ներառյալ 12 նախարարությունները և նրանց ստորաբաժանումները, սկսել են տեսակավորել պլաստիկը, թուղթը, մետաղը և/կամ ապակին։ Ծրագիրն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության (ISSD ՀԿ) կողմից։

ՀՀ Կառավարությունում և պետական այլ կառույցներում տեղադրվել են 50-ից ավել տեսակավորման ամաններ, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում տեղադրվելու են 30-ից ավել լրացուցիչ ամաններ։ «Recycle it!» նախագծի մեկնարկից ի վեր, ծրագրին են միացել ավելի քան 200 կազմակերպություններ (ներառյալ 80 կրթական հաստատություններ), իսկ շահառուների թիվը գերազանցում է 200,000-ը։

Ս․թ․ սեպտեմբերին ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-ի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի կենտրոն վարչական շրջանում տեղադրվելու է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 13 տեսակավորման ամաններ։ Ամանները տեղադրվելու են հետևյալ տարածքներում՝

 Պոպլովոկի այգի (2 հատ)

 Կոմիտասի պուրակ (1 հատ)

 Կասկադ (1 հատ)

 Հյուսիսային պողոտա (3 հատ)

 Անգլիական այգի (2 հատ)

 Կարապի լիճ (1 հատ)

 Հանրապետության հրապարակ (1 հատ)

 Խաչքարերի պուրակ (2 հատ)

Նշենք, որ «Recycle it!» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Հայցում ենք բոլոր քաղաքացիների աջակցությունը Հայաստանում թափոնների տեսակավորման մշակույթի ամրապնդման համար՝ խնդրելով տեսակավորման աման նետել համապատասխան թափոնները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: