Հայերեն   English   Русский  

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին


  
դիտումներ: 377

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն ավարտվել է, և երկիրը հետզհետե վերադառնում է խաղաղ կյանքին: Գրում է Russian.rt.com-ը:

«Սիրիայում պատերազմն իսկապես ավարտվել է ... Լարվածության առանձին օջախները մնում են միայն այն տարածքներում, որոնք չի վերահսկում Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը, ինչպիսիք են Իդլիբը և Եփրատ գետի արևելյան ափը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ընդ որում` Լավրովի խոսքերով` այս իրավիճակում առաջ են մղվում Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և քաղաքական գործընթացն առաջ տանելու խնդիրները՝ երկրում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման և Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացման հասնելու համար:

«Ռուսաստանը կողմ է Սիրիայի ինքնիշխան, տարածքային ամբողջականության վերկանագմանը, հնարավորինս արագ տարածված ահաբեկչության հետևանքները հաղթահարելուն և բոլոր սիրիացիներին հայրենիք վերադարձնելուն», - ընդգծել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը պետք է ձևավորվի սեպտեմբերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: