Հայերեն   English   Русский  

​Մարտի 1-ի մոդելը կամ հիմնադիր հրեշավորություն


  
դիտումներ: 439

Երեկ դատարանի առաջ, մեծ հաշվով, վերաբեմադրվեցին մարտի 1-ի իրադարձությունները։ Եվ եթե ՀՔԾ-ն լիներ իրական, ապա երեկ ամբողջ օրը շատ կարեւոր նյութեր կհավաքեր։

Երեկ տեղի ունեցավ յուրօրինակ քննչական փորձարկում։

Հիմնական կազմակերպիչը, երեկվա եւ մարտի 1-ի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ տանն էր: Նա որեւէ կերպ չվտանգելով իր կոմֆորտը, հրահանգներ էր տալիս ենթաԼեւոններին՝ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին։ Բացակայում էին մյուս երկու ենթաԼեւոնները՝ Ալիկ Արզումյանն ու Նիկոլ Փաշինյանը: Նրանք ժամանակավորապես պետական ծառայության են։ Ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ այլոց է դնում հարվածի տակ, այնպես ինչպես 2008-ին։ Օգտագործում է մարդկանց հուզական ապրումները, անտեղյակությունը եւ ուղղորդում առաջ։ 2008-ին որդիներին էր ուղարկում, իսկ երեկ՝ նրանց հայրերին։

Հիմնադիր հրեշավորությունը տարիների ընթացում չի մեղմվել, չի փոխվել։ Այն մնացել է նույնը՝ ես տանը, լյովիկենք փողոցի մի անվտանգ անկյունում, մնացածը՝ թքած ունեմ։

Վստահաբար նա երեկ նույնպես հանգիստ քնել էր, այնպես ինչպես 2008-ի մարտի 1-ի լույս 2- ի գիշերը։

Վստահ ենք, հետու չէ այն օրը, երբ այս թեման բաց, չափազանց բաց կքննարկվի, կասվի սպանող ճշմարտությունը։ Մարդիկ կպատմեն, թե մարտի 1-ի կազմակերպիչներն ինչպես ճողոպրեցին, ինչ հոգեվիճակում թաքնվեցին, ինչպես էին աղերսում փրկել, փախցնել իրենց, փողոցում թողնելով գերհուզական, գերլարված վիճակում գտնվող հազարավոր մարդկանց։ Այն մարդկանց, որ իրենք էին հասցրել այդ հուզականությանն ու լարվածությանը, որոնց իրենք էին կոչ արել հավաքվել Ֆրանսիայի դեսպանության մոտ։

Ի դեպ, մինչ երեկ, մինչ ՀԱԿ-ի ի հայտ գալը, դատարանների առաջ, թեեւ եղել է որոշակի լարվածություն, սակայն երբեք նման մթնոլորտ չի եղել։ Չեն եղել ընդհարումներ, ֆիզիկական բռնություն։ Որտեղ Լեւոն՝ այնտեղ արյուն բանաձեւը անխափան աշխատում է։

«Ազատ միտք եւ ազատ խոսք» ՀԿ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: