Հայերեն   English   Русский  

Սնոուդենը պայման է առաջադրել ԱՄՆ վերադառնալու համար


  
դիտումներ: 726

ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ կարող է Միացյալ Նահանգներ վերադառնալ միայն դատարանում իր գործի օբյեկտիվ վերանայման երաշխիքով: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` երդվյալ ատենակալները, որոնք պետք է վարեն իր գործը, պետք է ծանոթանա այն գաղտնի տեղեկատվությանը, որը ինքը փոխանցել է լրագրողներին, որպեսզի արդար որոշում կայացնի:

«Տեղեկատվության բացահայտման հետ կապված արդար գործընթաց չի կարող լինել, եթե ատենակալները չկարողանան գնահատել, թե արդյոք այդ տեղեկատվության հրապարակումը ճիշտ քայլ էր», - ընդգծել է նա ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում:

Ընդ որում` նա բացառել է Միացյալ Նահանգներ իր վերադարձը միայն այն պատճառով, որպեսզի իր համար դատավճիռ կայացնեն, քանի որ դա վատ օրինակ կլինի այլ մարդկանց համար, ովքեր հայտնվել են նման իրավիճակում:

«Ոչ ոք բացահայտող չի դառնում, քանի որ ինքն է դա ուզում: Ոչ ոք բացահայտող չի դառնում, քանի որ երջանիկ ավարտի է սպասում», - ընդգծել է Սնոուդենը:

Ապրիլին Սնոուդենը Լոնդոնում WikiLeaks պորտալի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի կալանավորումը մամուլի ազատության սև պահ էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: