Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն մտադիր է 150 զինվորական ուղարկել Սիրիա. ​NYT


  
դիտումներ: 245

The New York Times պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է մոտ 150 ամերիկացի զինվորական ուղարկել Սիրիայի հյուսիս-արևելք: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ ամերիկացի և թուրք զինվորականները միասին կզբաղվեն տարածաշրջանում ցամաքային պարեկավարմամբ: ԱՄՆ-ում ակնկալում են, որ Սիրիա ամերիկացի զինվորականների ուղարկումը թույլ կտա նվազեցնել լարվածությունը, որն այժմ առկա է Վաշինգթոնի և Անկարայի միջև:

Ինչպես նշել է պարբերականը, Պենտագոնի կողմից այս քայլը գոնե ժամանակավորապես կդադարեցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Սիրիայի տարածքից ամերիկյան կոնտիգենտի դուրսբերման մասին:

Ավելի վաղ Թուրքիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների և պլանավորված անվտանգության գոտում համակարգման կենտրոն ստեղծելու մասին:

Օգոստոսի 6-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դեմ է Սիրիայի հյուսիսային շրջաններ «թուրքական միակողմանի ներխուժմանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: