Հայերեն   English   Русский  

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին


  
դիտումներ: 414

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին:

Անկախին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամվոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ»,- ասված է ՀՀ ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարական էր ներկայացրել: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 12-ի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: