Հայերեն   English   Русский  

Էրդողանը` Սիրիայի հարցով եռակողմ հանդիպման մասին


  
դիտումներ: 273

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 16-ին Անկարայում Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հետ կայանալիք եռակողմ հանդիպմանը հիմնականում կքննարկի սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:

«Անկարայում եռակողմ հանդիպման շրջանակներում հիմնական շեշտը դրվելու է Իդլիբում ընթացող գործընթացների վրա: Կկայանա կարծիքների փոխանակում դիտորդական կետերի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ», - Anadolu լրատվական գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Նա նաև խոսել է Սիրիայի հյուսիս-արևելքում «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագրերի մասին:

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն հայտարարել էր, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի շրջանակներում կքննարկվեն Սիրիայի խնդիրները, կկայանա սեպտեմբերի 16-ին Անկարայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: