Հայերեն   English   Русский  

Ռազմական գործին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ կհասկանար, որ նման ծավալով մարտերի մասին մեկ հոգու տված տեղեկությունը չի կարող համընդգրկուն լինել,


Էդգար Էլբակյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 251

Ես՝ որպես ԵՊՀ Center for Strategic Research/Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախկին և ներկա գիտաշխատող,

2016 թ․ ապրիլյան մարտերի մասին ունեմ սեփական՝ բաց և կիսաբաց աղբյուրներից արված հետազոտությունը, որի հիմքում ընկած է արդի կառավարման և պատերազմական գործողությունների տեսական կոնցեպտուալիզացիան։

Հիմք ընդունելով դա՝ ես գրեթե վստահ եմ, որ սույն անձնավորության կողմից հիշատակվող «ծանր տպավորություն թողնող» տեղեկությունն ասվել է իրականում առաջնագծի շատ փոքր, միգուցե նաև՝ չնչին հատվածի մասին պատկերացում ունեցող զինծառայողի կողմից, ու չեմ էլ զարմանա, եթե դա լինի՝ «մենք չյոտկի տենում էինք թուրքերի շարժը, զեկուցում էինք, ասում էին՝ մի՛ կրակեք» տիպի պատանեկական բանդագուշանք։ Սա խիստ հավանական է՝ հաշվի առնելով նաև այն ցաքուցրիվ, ոչ հայեցակարգային, մեկ բառով՝ «շիշկինյան» քաղաքականությունը, որով գործառնում են ներկայիս իշխանությունները։ Ի վերջո, ռազմական գործին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ կհասկանար, որ նման ծավալով մարտերի մասին մեկ հոգու տված տեղեկությունը որքան էլ արժեքավոր լինի, չի կարող համընդգրկուն լինել, ուստի արժանի չէ նման «ցնցառատ» անոնսավորման։
Հ․Գ․ Եթե մի օր հիմնավորապես և փաստերով պարզվի, որ սխալվել եմ, հրապարակավ կընդունեմ դա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: