Հայերեն   English   Русский  

Հրդեհ Կառնուտ գյուղում. կա տուժած


  
դիտումներ: 116

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է 2000 հակ պահեստավորած անասնակեր (սեփականատեր՝ Ավագ Գ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 22:47-ին:

Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մխիթար Գ.-ն (ծնված 1975 թ.) ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհի վայրում իրականացվել են քանդման աշխատանքներ, որին մասնակցել է Կառնուտ գյուղի 4 բնակիչ և ներգրավվել 4 միավոր հատուկ տեխնիկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: