Հայերեն   English   Русский  

Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան


  
դիտումներ: 511

Ջերմուկ առողջարանային քաղաքից մեկնարկած ավտոերթն ի պաշտպանություն Ամուլսարի հասել է Երեւան:

Ջերմուկից ժամանած ակտիվիստները հավաքվել են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց եւ այդտեղից կմիանան երթին:

Նշենք, որ Ջերմուկից եկած ակտիվիստները կոչ են անում բոլորին միանալ այսօրվա քայլերթին, նաեւ հայտարարում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ, եւ այն ժամանակ, երբ Կառավարությունը հօգուտ Ամուլսարի որոշում կկայացնի, իրենք կդադարեցնեն պայքարը:

Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ 3 ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: