Հայերեն   English   Русский  

Forbes-ը հապարակել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը,որոնց կառավարիչների մեջ հայեր էլ կան


  
դիտումներ: 844

Forbes ամսագիրը կրկին «Լուկօյլին» զետեղել է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի առաջին տեղում,

անցյալ տարի կորպորացիայի հասույթը կազմել է 8,036 տրլն ռուբլի, ավելի քան 4 անգամ գերազանցելով «Սուրգուտնեֆտեգազի» (1,867 տրլն) հասույթը, որը հայտնվել է 2-րդ հորիզոնականում:

Վարկանիշի 3-րդ տեղում է՝ 1,533 տրլն ռուբլի ցուցանիշով X5 Retail Group ընկերությունը, որը կառավարում է «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» ցանցերը: Ինչպես անցյալ տարի, 4-րդ տեղում ամսագիրը զետեղել է «Մագնիտին» (սեփականատերն է Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը ռուսական խոշորագույն ռիթեյլերներից մեկն է, 1,237 տրլն ռուբլի հասույթով: Առաջատարների հնգյակը եզրափակում է «Տատնեֆտը»՝ 910,5 մլրդ ռուբլի հասույթով:

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրը»՝ 172 մլրդ ռուբլի հասույթով 57-րդ տեղում է: 80-րդ տեղում է «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերությունը՝ 122,3 մլդ ռուբլի հասույթով, որը պատկանում է ձեռնարկատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին:

Վարկանիշի մեջ են մտել ընդհանուր 200 մասնավոր ընկերություններ, որոնց ընդհանուր ռուբլիով հասույթը, ամսագրի տեղեկություններով, մեկ տարում աճել է 22,2 տոկոսով՝ հասնելով մինչեւ 43,7 տրլն ռուբլու: Վարկանիշում տեղ գտած 200 ընկերություններից միայն 19-ն են անցյալ տարվա համեմատ բացասական արդյունք գրանցել:

Նշվում է, որ ինչպես անցյալ տարի, ամենամեծ աճը (միջինը 60,2 տոկոս) գրացել են ածխային ընկերությունները. 2018 թվականին ածխի գները շարունակել են աճել՝ մեկ տարում միջինը 10 տոկոսով: Երկրորդ տեղում են՝ 40,8 տոկոս միջին աճով շինարարները. պարբերականը նշում է, որ 2018 թվականը ռեկորդային էր բնակարանների վաճառքի առումով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: