Հայերեն   English   Русский  

Ինչու է երկրի օրենսդիր ճյուղը միանում գործադիրին՝ դատականը ոչնչացնելու համար. Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանին


Արմեն Աշոտյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 128

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթին, որը վերաբերում էր ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Աշոտյանը, մասնավորապես, նշել է.

«Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը։

Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։

Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։

Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար։

Էն ժողովրդավարության բաստիոնի պատերի տակից դուրս եկեք, քարերը փլուզվում են արդեն, տակը չմնաք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: