Հայերեն   English   Русский  

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի


  
դիտումներ: 231

Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 86 շենքի 1-ին մուտքի նկուղում հայտնաբերվել է քաղաքացու դի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Սեպտեմբերի 16-ին, ժամը 13։19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են նկուղի դուռը եւ հատակին հայտնաբերել Արմենակ Հ.ի (ծնված 1950 թ.) դին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: