Հայերեն   English   Русский  

Ընկերներիս խնդրում եմ ինձ չբերել "զսպվածության" դաշտ: Էս մարդը կամ վախկոտ բանսարկուա, կամ էնքան անուղեղ, որ ոնց ուզում են, մատերի վրա ֆռռացնում են


Արթուր Գրիգորյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 415

Լոռիում Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել, լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Ամուլսարի և այլ հանքավայրերի վերաբերյալ տեսչական ստուգումներին:

Նա նշել է, որ տեսչությունն ունեցել է բոլոր լիազորությունները (ուշադիր խնդրում եմ՝ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) բացահայտելու Ամուլսարում եղած իրավախախտումները: Նա "ծիծաղելի" է բնութագրել Ամուլսարում իրականացված ստուգման ակտը նշելով, որ ես "չեմ կարողացել" բացահայտել լուրջ խախտումներ: Ախթալայի վերաբերյալ հարցին պատասխանելիս նշել է, որ ես մեկ տարի (իրականում՝ ուղիղ յոթ ամիս) աշխատել եմ որպես տեսչության պետ ու պետք է պատասխանեմ, թե ինչու՞ մյուս հանքերում ստուգումներ չեմ արել:

Այս պահից սկսած ես համարում եմ, որ կաշկանդված չեմ բոլոր մանրամասներով ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարի տեսչական ստուգման ընթացքում, ի՞նչ ճնշումներ են իմ նկատմամբ եղել, ու՞մ կողմից և ի՞նչ դրսևորումներով: Ախթալայի վերաբերյալ հարցին ի պատասխան ասում է, որ ես պատասխանեմ, թե ինչու՞ այլ հանքերում ստուգումներ չեն եղել: Քաջարանի մասին մոռացել է երևի, որ Հայաստանի հանքարդյունաբերության 90 տոկոսն է, որտեղ տեսչությունը հսկայածավալ խախտումներ է արձանագրել, և որի վերաբերյալ նույն ինքը չթողեց ստուգման արդյունքներին համարժեք որոշում ընդունեմ՝ առանց մեկնաբանության աշխատանքից ազատելով:

Նույնիսկ իր հետ չհասցրեցի խախտումների ծավալն ու իրավական բնույթը քննարկել, որովհետև դրանից հետո դժվար էր լինելու որոշումից բխող հետևանքներն ինձ վրա բարդել:

Հ.Գ. Ընկերներիս խնդրում եմ ինձ չբերել "զսպվածության" դաշտ: Էս մարդը կամ վախկոտ բանսարկուա, կամ էնքան անուղեղ, որ ոնց ուզում են, մատերի վրա ֆռռացնում են:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: