Հայերեն   English   Русский  

​Ինչու է Նիկոլ Փաշինյանի որդին Երևան եկել. պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը. տեսանյութ


  
դիտումներ: 307

ՀՀ վարչապետի որդու` Երևան գալու թեմային արձագանքել է Փաշինյանի խոսնակը` վստահեցնելով, որ այդ նույն արձակուրդից օգտվում են բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Այդ արձակուրդից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»,– գրել է նա։

Երեկ Facebook–ում տարածվեց մի տեսանյութ, որում Աշոտ Փաշինյանը զբոսնում է քրոջ հետ ՝ թիկնազորի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն է անցնում Արցախում։

Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: