Հայերեն   English   Русский  

Քոչարյանի պաշտպանները վստահ են, որ բարձրաստիճան պաշտոնատար անձիք սպառնալիքներ են հնչեցրել դատարանի հասցեին


  
դիտումներ: 78

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատարանի դահլիճում հայտարարեց, որ քիչ առաջ դատարանի կողմից կայացված որոշման պատճառ է դարձել երեկ հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարություններն ու ուղիղ սպառնալիքները Սահմանադրական դատարանի հասցեին։

«Բայց դրանք, լինելով սպառնալիք Սահմանադրական դատարանի հասցեին, իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, որովհետև այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է, անօրինական է։ Դրանով իսկ դատարանին, և մասնավորապես Ձեզ, հարգելի դատավոր, իրենք ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսիջ»,-ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց մերժել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: