Հայերեն   English   Русский  

Fİnancial Tİmes: «Նավթի գնի աճը ամենից շատ կազդի տնտեսապես խոցելի Թուրքիայի վրա»


  
դիտումներ: 868

Բրիտանական «Financial Tİmes» թերթը վերլուծական հոդված է հրապարակել նավթի գնի բարձրացման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Պարբերականի գնահատմամբ՝ այդ գնաճն ամենամեծ ազդեցությունը կունենա Թուրքիայի և Արգենտինայի վրա։


«Նավթի գնի բարձրացումն ամենից շատ կազդի Թուրքիայի և Արգենտինայի վրա, որոնց տնտեսությունները այս պահին խոցելի դրության մեջ են։ Այս երկրները անհաջող պայքար են տանում ինֆլյացիայի դեմ», - գրում է թերթը։

«Financial Tİmes»-ի վերլուծության համաձայն՝ Եվրամիությունը փորձում է խթանել ինֆլյացիան։ Յուրաքանչյուր անգամ նավթի գնի՝ 10 եվրոյով աճը հանգեցնում է երկրի ներսում 0․3 տոկոս ընդհանուր գնաճի, ինչը ձեռնտու է Եվրամիությանը։ ԱՄՆ-ի տնտեսության համար նավթի գնի աճը նույնպես նպաստավոր չէ, բայց այս երկիրը 1970թ․ ճգնաժամից հետո նավթի պահուստային պաշարներ է կուտակում, ինչի շնորհիվ կարճաժամկետ գնաճն այնքան էլ վատ հետևանքներ չի ունենա։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի նավթահանքերի դեմ անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումից հետո նավթի համաշխարհային շուկայում իրարանցում է առաջացել։ Նավթի գինը 1991թ․-ից հետո ամենաբարձր մակարդակի է հասել։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմում է 70 դոլար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: