Հայերեն   English   Русский  

«Չենք քննարկում». Բաքուն վերջակետ է դրել ՀԱՊԿ-ին մասնակցելու քննարկումներին


  
դիտումներ: 150

«Ադրբեջանը ներկայումս չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին որևէ ձևով, այդ թվում և որպես դիտորդ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը:

Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը:

«Հայաստանի համար դա այնպիսի ֆոբիա է դարձել, որ Երևանը հարցը դրել է քննարկման, ընդ որում Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարության բացակայության դեպքում»,- հավելել է պաշտոնյան:

Հաջիևն ընդգծել է, որ թեպետ Բաքուն առաջիկայում չի դիտարկում իր մասնակցության հարցը տվյալ կազմակերպությունում, սակայն «Ադրբեջանն ուշադիր հետևում է ՀԱԿ-ի գործունեությանը և կազմակերպությունում քննարկվող հարցերին»:

https://regnum.ru/news/polit/2721615.html.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: