Հայերեն   English   Русский  

Վարչապետն ու ԱԺ նախագահը բացահայտ ճնշում են գործադրել դատարանի վրա. Քոչարյանի պաշտպան


  
դիտումներ: 167

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ

եթե դատավորը ՍԴ որոշման հիման վրա եկել է այլ եզրակացության, քան իրենք են առաջարկել, անիմաստ է նույն դատավորին նույն հիմքով միջնորդություն ներկայացնել:

«Դրա համար կա կարգ, վերցնում ենք դատավորի որոշումը և բողոքարկում ենք վերաքննիչ դատարան: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ապա այն ճնշում է դատարանի նկատմամբ: Եվ վարչապետը, և ԱԺ նախագահը բաց տեքստով ասում էին, որ ՍԴ որոշումը լեգիտիմ չի, օրինական չի, դատավորները օրինական կազմով չեն դա իրականացրել:

Սա ի՞նչ է նշանակում: Այսօր գործը քննող տվյալ դատավորը խորհրդակցական սենյակում է և պետք է որոշի՝ ՍԴ որոշումը ընդունելով պարոն Քոչարյանին ազատ արձակի, թե ոչ: Հիմա եթե երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային հայտարարում են, որ ՍԴ որոշումը օրինական չէ, սա իհարկե, ճնշում է դատավորի նկատմամբ: Սրանից ավելի բացահայտ և ուժեղ ճնշում հնարավոր չի մտածել, եթե չենք խոսում ֆիզիկական ճնշման մասին»:

Պաշտպանը նկատեց, որ կա դատական իշխանություն, որի գործառույթների մեջ չպետք է միջամտի ոչ օրենսդիրը, ոչ գործադիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: