Հայերեն   English   Русский  

Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը եղել է ԵՊԲՀ-ում


  
դիտումներ: 168

ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե ռազմաբժշկական կրթությունը:

Այսօր Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը այցելել էր բժշկական համալսարան՝ ծանոթանալու ռազմաբժշկության ֆակուլտետի գործունեությանը, կրթական ծրագրերին և հնարավորություններին:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջեցին համալսարանով, եղան Սիմուլիացիոն կենտրոնում, ինչպես նաև այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Վարդան Ծատուրյանը մեզ հետ զրույցում, կարևորելով պատվիրակության այցը, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

«Պատվիրակության այցը հնարավորություն կտա առաջիկայում համագործակցության հստակ եզրագծեր սահմանել, ինչպես եղավ Ղազախստանի հանրապետության հետ. ներկայումս նրանց կուրսանտները կանգնած են մեր կուրսանտների կողքին, նրանց շարքերում»,-հավելեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: