Հայերեն   English   Русский  

​Ջոնսոնը հրաժարվել է ԶԼՄ-ների հետ շփումից իր հասցեին «ամոթ» բղավոցներից և սուլոցներից հետո


  
դիտումներ: 220

Մեծ Բրիտանիայի ղեկավար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է բրեքսիտի շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսին մասնակցելուց, երբ նրան սոլուցներով են դիմավորել կառավարության շենքի մոտ:

Լյուքսեմբուրգի կառավարության փողոցում հավաքվել են տասնյակ մարդիկ, որոնք դեմ են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Երբ կառավարության ղեկավարը լքել է հանդիպումը, հակառակորդները բղավել են «ամոթ» նրա հասցեին:

Փաստորեն Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը նախատեսված համատեղ մամլո ասուլիսը մենակ է վարել:

Նշենք, որ բրեքսիտի բանակցություններն ավարտվել են առանց արդյունքների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: