Հայերեն   English   Русский  

«Նախշուն Բաջի»-ն՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում


  
դիտումներ: 523

Հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային երկրորդ փառատոնը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակ, արվեստի անկախ համադրող, Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը և ավելացրել, որ փառատոնի այս տարվա թողարկումը ներառելու է ֆիլմերի դիտում-քննարկումներ, արվեստագիտական միջամտություններ, երաժշտական ծրագիր, ինչպես նաև բաց աշխատարաններ/վարպետաց դասեր և մասնակցային ընթրիք։

Նրա խոսքով՝ փառատոնի այս տարվա «Նախշուն Բաջի» խորագրով թողարկման թեման է կինը և հակամարտությունը։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Ա. Կամայը նշել է, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսյանը, նման է հասարակությանը, որ մասնատվել է ժամանակային տեսանկյունից և փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկվում:

Փոխակերպումների է ենթարկվել նաև կնոջ դերը, և փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերնդի ապրած ժամանակահատվածում:

ARTsakh Fest-ը նախաձեռնություն է` Արցախի Ստեփանակերտ քաղաքում հիմնելու և պարբերաբար կազմակերպելու ժամանակակից արվեստի նախագիծ-փառատոն:

ARTsakh Fest- ի առաջին փորձնական թողարկումը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 5--ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում։

Մասնակցելու են Արցախի, Հայաստանի և արտերկրի շուրջ 30 ժամանակակից արվեստագետներ։ Փառատոնի ծրագիրը ներառում է հետազոտական ցուցահանդես, բացօթյա պերֆորմանսներ, ձայնային արվեստ (sound art), տեսանկար (video art), հանրային արվեստ, և այլն:

Փառատոնի թեման ժամանակակից արվեստի և պատմամշակութային միջավայրի փոխառնչությունն է։

Օգտագործելով հնի ու նորի աշխատող հակադրությունը՝ փառատոնի մասնակիցներն իրենց միջամտություններով հասարակության ուշադրությո ւնը սևեռելու են նշանավոր թատրոնի նորագման կարիք ունեցող շինության նկատմամբ։ Փառատոնն ամբողջությամբ նկարահանվելու, մոնտաժվելու և տարածվելու է որպես ֆիլմ՝ նպաստելով ինչպես թատրոնի պատմական անցյալի վերաիմաստավորմանը, նրա շենքի նորոգմանն ու թատերական կյանքի աշխուժացմանը, այնպես էլ փառատոնի հետագա հանրահռչակմանը։

Միջազգային փառատոնի սույն նախագիծը մշակվել է Ժամանականից Արվեստի Ինստիտուտի նախագծային լաբորատորիայում։ Այս պիլոտային նախագիծը նախատեսվում է դարձնել ամենամյա։

Նախագծի նպատակն է միջազգային համագործակցության, դրսի արվեստագետների և կազմակերպությունների հետ կապեր հաստատելու և փոխանակություններ զարգացնելու միջոցով նպաստել Արցախի մշակութային և քաղաքական մեկուսացումը հաղթահարելուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: