Հայերեն   English   Русский  

Օսիպյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Անվտանգության խորհրդի նիստից հետո


  
դիտումներ: 352

Քիչ առաջ տեղեկացանք, որ հրաժարականի դիմում է գրել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Հրամանագիրը կհրապարակվի վաղը։ Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։

Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Խոսակցությունն ընթացել է այնպես, որ ավարտին Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ՝ խոստացել է դիմում գրել։






Մեկնաբանություններ - 1

agob.k     18.09.2019 osibyan inj janejir aha ays or kagum ys payj kidjaj ygir araj hanjanknert voyeve meq kez ji nerel u mi or anbayman badashan bidi das
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: