Հայերեն   English   Русский  

​Չեխիայի ղեկավարությունը քննարկելու է Կոսովոյի ճանաչումը չեղյալ հայտարարելու հարցը


  
դիտումներ: 318

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է, որ մտադիր է քննարկել երկրի արտաքին և ներքին գործերի նախարարների հետ Կոսովոյի անկախությունը երկրի կողմից ճանաչելը չեղյալ հայտարարելու հնարավորության հարցը: Այդ մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում անելով «ՌԻԱ նովոստի» գործակալությանը:

Տվյալ տեղեկությունը նա հայտնել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո, որը դժգոհ է ինքնհռչակ հանրապետությունը ճանաչելու փաստից և Կոսովոն չի համարում անկախ ժողովրդավարական պետություն: Սակայն Բաբիշի և Չեխիայի արտգործնախարար Տոմաշ Պետրշիչեկի կարծիքով՝ այժմ երկրի նախկին իշխանությունների ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու որևէ հիմք չկա:

«Այս իրավիճակում պարոն նախագահը հղում է անում Չեխիայի 2008 թվականի խորհրդարանի որոշմանն այն մասին, որ այն ժամանակվա կառավարությունը Միրեկ Տոպոլանեկի ղեկավարությամբ չի ճանաչել Կոսովոն»,- բացատրել է վարչապետը լրագրողներին:

Բաբիշը հավելել է, որ այժմ այդ հարցը քննարկվելու է արտաքին քաղաքականության համակարգող խորհրդակցությունում ՆԳՆ-ի և ԱԳՆ-ի ղեկավարների մասնակցությամբ:

Ավելի վաղ Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտնել էր, որ Կոսովոյի անկախության ճանաչումը հետ է կանչել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը: Նրա խոսքով՝ նա դարձել է նման որոշում կայացրած 14-րդ երկիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: