Հայերեն   English   Русский  

Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ


  
դիտումներ: 65

Դեպքի վայրում աշխատել են մեծ թվով փորձաքրեագետներ, ոստիկաններ ու քննիչներ, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում կրակոցներ են հնչել, եղել է դանակահարություն, կան վիրավորներ: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Էրեբունի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել երկու տղամարդ, որոնց մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներ են եղել։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք վնասվածքները ստացել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում, որտեղ բազմամարդ միջադեպ է տեղի ունեցել։ Միջադեպը հանգուցալուծվել է կրակոցներով։

Կարճ ժամանակ անց դարձյալ Աղավնատուն գյուղից դանակահարված վիճակում մի տղամարդ էլ տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց։ Չի բացառվում, որ նա ևս նույն միջադեպի ընթացքում է տուժել։ Դեպքի վայրում աշխատել են մեծ թվով փորձաքրեագետներ, ոստիկաններ ու քննիչներ, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: