Հայերեն   English   Русский  

Սերգեյ Սմբատյանին շնորհավորել է Մալթայի արտգործնախարարը


  
դիտումներ: 478

Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։

Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019-2020 համերգաշրջանի առաջին համերգն ունեցել են սեպտեմբերի 14-ին Վալետայում՝ ներկայացնելով Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։

Համերգին, որի տոմսերը սպառվել էին ելույթից մի քանի օր առաջ, ներկա էին նաև հոլիվուդյան հայտնի դերասան Հարվի Քեյթելը և անգլիացի հանրաճանաչ արտիստ Մալկոլմ Մակդաուելը, որոնք համերգից հետո հանդիպել են դիրիժոր Սմբատյանին և շնորհավորել նրան հաջող ելույթի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: