Հայերեն   English   Русский  

Աշխատանքից ազատվել է Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը


  
դիտումներ: 91

Աշխատանքից ազատվել է Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Վահագն Բոյաջյանը: Նա օրերս էր նշանակվել այդ պաշտոնում։ Սեպտեմբերի 10–ին ՀՀ ԱԱԾ Facebook–յան էջը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Սամսոն Գալստյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել էր Վահագն Բոյաջյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։

«Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: