Հայերեն   English   Русский  

Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնի. Դավիթ Տոնոյանն իր հնարավոր հրաժարականի մասին


  
դիտումներ: 60

Հրաժարականների դիմումները անհատական որոշումներ են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականներին:

Տոնոյանը նաև նշեց, որ երեկ տեղի ունեցած Անվտանգության նիստի ընթացքում չի քննարկվել որևէ մեկի հրաժարականը կամ աշխատանքից ազատումը:

Խոսելով այն լուրերի մասին, որ ինքը ևս պատրաստվում է հրաժարական տալ, Տոնոյանն ասաց.

«Ես կատարում եմ իմ պարտավորությունները, ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնի և իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու»:

Նախարարն ասաց, որ որոշակի առումով իր համար անականկալ էր ուժային կառույցների ղեկավարների հրաժարակնները, բայց նշեց, որ պատճառների մասին դեռ ոչինչ չգիտի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: