Հայերեն   English   Русский  

Նաթանյահուն բանակցություններ է սկսելու «ուժեղ սիոնիստական կառավարություն» ստեղծելու համար


  
դիտումներ: 102

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն առաջիկայում բանակցություններ կսկսի «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջ, սակայն հարկ Է համարում սպասել խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որոնք կայացել են երեկ՝ սեպտեմբերի 17-ին:

Այդ հայտարարությունը նա արել Է իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում կողմնակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վարչապետի ելույթը հեռարձակվել է Իսրայելի հիմնական հեռուստաալիքներով:

«Մոտ օրերս մենք բանակցություններ կսկսենք, որպեսզի ստեղծենք ուժեղ սիոնիստական կառավարություն: Մեզ անհրաժեշտ է մի կառավարություն, որը շարունակի հանդես գալ հանուն այն բանի, որ Իսրայելը հրեա ժողովրդի պետությունն Է: Ես արդեն այդ թեմայով խոսել եմ աջ կուսակցությունների առաջնորդների հետ»,- ասել Է Նաթանյահուն:

Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելը կանգնած է «ահռելի մարտահրավերների» առջև: «Մենք անընդհատ դիմակայում ենք և գործում ենք անվախ Իրանի դեմ, շուտով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կներկայացնի իր պլանը ( պղեստինա-իսրայելական կոնֆլիկտի կարգավորման-ծանոթ. ՏԱՍՍ-ի), որը կկանխորոշի Իսրայելի ապագան, և մենք պետք է երաշխավորենք, որ մեր ձեռքբերումները, հանուն որոնց աշխատել ենք, կպահպանվեն»,- շարունակել է նա:

Ըստ Իսրայելի Kan պետական ռադիոկայանի՝ 22-րդ գումարման Կնեսետի՝ սեպտեմբերի 17-ին կայացած կրկնական ընտրությունների էկիզիտպոլ հարցումները ցույց են տվել, որ հաղթող չկա: Աջ և կրոնական կուսակցությունների դաշինքը, որոնց վրա մտադիր է հենվել վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ստանում է (առանց Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության մասնակցության) խորհրդարանի 120 տեղից 54- 56 տեղ, այնինչ կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 61 տեղ: Իսկ կենտրոնամետները՝ Իսրայելի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքի գլխավորությամբ, ձախ կուսակցությունների հետ, նույնիսկ Լիբերմանի պաշտպանությամբ Կնեսետում կկարողանան զբաղեցնել 52 տեղ:

Էկզիտպոլների հրապարակումներից հետո Գանցը և Լիբերմանը հանդես են եկել ազգային միասնության լայն կառավարություն ստեղծելու օգտին:

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր, իսկ վերջնական արդյունքները՝ սեպտեմբերի 25-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: